News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թոշակի նվազագույն շեմը 25500 դրամ սահմանելն անհրաժեշտ, բայց անբավարար պայման է, քանի որ աղքատության սահմանագծին գտնվող մարդկանց վիճակը ՀՆԱ աճով չի բարելավվում: Մարտի 26-ին ԱԺ նիստում «Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ եթե հաշվի առնենք ինֆլյացիայի մակարդակը, ապա 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ծայրահեղ աղքատության շեմն արդեն հասել է մոտ 25 հազար 300 դրամի: «Իսկ 2020 թվականի սկզբին այն կհասնի արդեն 26 հազար 300 դրամի: Ստացվում է, որ նման ջանքերն անբավարար են, եւ թոշակների բարձրացումն անհրաժեշտ է կապել ինֆլյացիայի աճի հետ, որպեսզի այսօր այդ թոշակն ստացող մարդը վաղը նորից չհայտնվի ծայրահեղ աղքատության շեմին»,- մերկապարանոց նշեց պատգամավորը:   

Հիշեցնենք, որ կենսաթոշակ են ստանում այն մարդիկ, որոնց 65 տարեկանը լրացել է, բայց որոնք նվազագույն աշխատանքային ստաժ չունեն, ինչպես նաեւ առաջին կարգի հաշմանդամները, որոնք նվազագույն աշխատանքային ստաժ չունեն: Աշխատող բնակչության աշխատանքային թոշակները չեն բարձրացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ