News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի պաշտոնում կրկին առաջադրելու հետ կապված իրավական որեւէ խնդիր չի տեսնում։

 «Այստեղ ես չեմ կարող որեւէ բան ասել, բայց մի քիչ անարդարության զգացում կա մթնոլորտում, որովհետեւ երբ նախկինում առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ընդամենը քվորում չլինելու հետեւանքով է, որ նա չի անցել»,- ԱԺ-ում այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այսինքն՝ նախագահի կամքն արտահայտվել է, ԱԺ-ն այդ հարցին չի պատասխանել քվորումի բացակայության պատճառով: Հետեւաբար, ՍԴ որոշումն ուժի մեջ մտնելու պայմաններում, ՀՀ նախագահն իրավունք ուներ նույն թեկնածությունը պնդել»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե արդյոք «Իմ քայլը» խմբակցությունում արդեն կա որոշում, թե ինչպես են քվեարկելու ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը, արդյոք միասնական որոշում է լինելու, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ արծում, որ այդ հարցում ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետք է բան ասի: Երկուսին էլ ճանաչում եմ, երկուսն էլ ունեն բարձր մակարդակի գիտելիքներ այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Ես ունեմ մեկ ձայն ու դրանով իմ որոշումը կկայացնեմ»։

Տպել
Ամենաշատ