News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Բասմանյան դատարանը 3 ամսով երկարացրել է Անգելինա եւ Քրիսթինե Խաչատուրյանների որոշակի գործողությունների արգելման խափանման միջոցը, նրանք երեք քույրերից միջնեկն ու ավագն են, որոնք մեղադրվում են հարազատ հոր սպանության մեջ: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:

«Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշմամբ Խաչատուրյան երկու քույրերի որոշակի գործողությունների արգելման խափանման միջոցը 3 ամսով երկարացվել է, այսինքն՝ մինչեւ հունիսի 28-ը»,- ասել է դատարանի ներկայացուցիչը: Ավելի վաղ դատարանը երկարացրել էր քույրերից կրտսերի խափանման միջոցը:

Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը փոխել էր նրանց կալանքի խափանման միջոցը որոշակի գործողությունների արգելմամբ, եւ նրանք դատարանի դահլիճում ազատ էին արձակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Քննչական կոմիտեն հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւսկի խճուղում հայտանբերվել է 57-ամյա տղամարդու դի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով։ Ըստ քննության տվյալների՝  նրան սպանել են երեք դուստրերը անձնական հակակրանքի հողի վրա։ Աղջիկները հարցաքննության ժամանակ խոստովանել են մեղքը եւ պարզաբանել, որ հայրը երկար ժամանակ «բարոյական տառապանքներ» է պատճառել։ Օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը նրանց կալանավորել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ