News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վատիկանի Women Church World ամսագրի հիմնադիր Լյուցետա Սկարաֆիան եւ խմբագրական կոմիտեի կանանց ողջ անձնակազմը դադարեցրել են համագործակցությունը պարբերականի հետ այն բանից հետո, երբ ենթարկվել վարկաբեկման քահանաների կողմից սեռական բնույթի հանցագործությունների իրենց քննադատության համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Associated Press (AP) գործակալությանը։

Խմբագրական կոմիտեն տեղեկացրել է Women Church World ամսագրի հետ համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին, որը հրապարակվում է L'Osservatore Romano օրաթերթի հետ համատեղ։ Դրա ապրիլյան համարը ընթերցողին կհասնի ամսվա առաջին օրը, ինչպես նաեւ բաց նամակ է ուղարկվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը հայտնվել է AP տրամադրության տակ։

Խմագրական խորհուրդը պաշտոններից հեռանալու պատճառ է նշել նրանց վարկաբեկելու Վատիկանի փորձը, ինչպես նաեւ «տղամարդկանց կողմից ուղղակի վերահսկողության սահմանումը» նրանց գործունեության հանդեպ այն բանից հետո, երբ ամսագրի աշխատակցուհիները հանդես են եկել կաթոլիկ եկեղեցու սպասավորների սեռական բնույթի հանցագործությունների սուր քննադատությամբ։ «Մենք սպիտակ դրոշ ենք պարզում, որովհետեւ զգում ենք, որ գտնվում ենք անվստահության եւ աճող անօրինության մթնոլորտում»,- գործակալությունը մեջբերում է ամսագրի հիմնադիր Սկարաֆիայի հոդվածից մի հատված։

Փետրվարին Վատիկանում Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու բոլոր մայրցամաքների հիերարխների հանդիպում՝ քննարկելու համար անչափահասների հանդեպ ոտնձգությունների խնդիրը։ Այդ սկանդալը հրահրվել էր մի քանի տարի առաջ եւ խիստ հարվածել եկեղեցու համբավին։ Բարձրագույն եկեղեցական իշխանությունը, ներառյալ Հռոմի պապը, ընդունել են այդ խնդրի առկայությունը։ Ավելին, ներկայիս հովվապետ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել հոգեւորականների սեռական բնույթի հանցագործությունների համար եւ ընդունել է, որ հիերարխները ցայժմ շատ քիչ բան են արել այդ չարիքը կանխելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ