News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններում բոլոր քաղաքացիները ներդրում ունեն, եթե «Քաղաքացու օր» հռչակվի, բոլորի համար է լինելու. մենք չենք կարող մեր քաղաքացիներին մեկումեջ անել. այդ առումով մտահոգություն չունեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, եթե իշխանությունը որոշել է, որ «Քաղաքացու օր» պետք է նշվի, ուրեմն կնշվի, քանի որ նրանք 88 պատգամավոր ունեն։

«Մենք սրան չենք նայում որպես էական, ֆունդամենտալ հարց, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ «կողմ»-ի եւ «դեմ»-ի հետ կապված: Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ այդպիսի օր չլինի, ոչ էլ հատուկ կռիվ կտանք, որ լինի։ Մենք կռիվ ենք տալիս, որ մարդկանց կյանքը լավանա, մենք կռիվ ենք տալիս, որ երկրում այնպիսի բարեփոխումներ լինեն, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Մենք կռիվ ենք տալիս, որ երկրում այնպիսի բարեփոխումներ լինեն, որ մարդկանց սոցիալական վիճակն ավելի պաշտպանված լինի,  բարեփոխումներ լինեն, որ տնտեսական մրցակցությունը դրվի այն մակարդակի վրա, որ ապրանքներն էժանանան, այնպիսի բարեփոխումներ լինել, որ մեր բանակը հենված լինի հզոր տնտեսության վրա»,- շեշտեց Մարուքյանը՝ հավելելով, որ «քաղաքացու օր» լինել-չլինելու վերաբերյալ կռիվ տալը էներգիայի անիմաստ ծախս է:

Մարուքյանը նաեւ նշեց, որ կառավարությունն օրենքին կից պետք է նաեւ հավելյալ դրույթներ բերի, դիրեկտիվներ իջեցնի, թե ինչպես պետք է նշել քաղաքացու օրը։

Տպել
Ամենաշատ