News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը  գովազդի արգելք է նախատեսում ուսանողների, դպրոցականների եւ այլ անձանց համար գիտական, կրթական եւ այլ աշխատանքների համար:

Այս մասին Ազգային ժողովի նիստին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկմանը հայտարարեց նրա  հեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Նմանատիպ աշխատանքների թվում, ինչպես բացատրեց պատգամավորը, ընդգրկված են, մասնավորապես, էսսեները, ռեֆերատները, կուրսային, դիպլոմային աշխատանքները եւ այլն: «Օրինագծի համաձայն՝ գիտական ուսումնասիրությունների եւ թեզերի պատրաստման էությունն այն է, որ ուսանողը կամ հետազոտողը պետք է ինքնուրույն կատարի այդ աշխատանքը», - բացատրեց նա:

Սակայն նրա խոսքով՝ գովազդի տարբեր միջոցներով դիսերտացիոն, դիպլոմային եւ այլ գիտական աշխատանքները եկամտի աղբյուր են դառնում նրանց համար, ովքեր պատրաստ են որոշակի գումարի դիմաց կատարել դրանք, ինչն իր հերթին նվազեցնում  է ուսանողների եւ աշխատանքի շուկայում մասնագետ աշխատակիցների նկատմամբ վստահությունը:

Այս ամենը, ըստ պատգամավորի, վնասում է ինչպես ուսանողներին, այնպես էլ կրթական համակարգին, քանի որ այն կեղծում է ուսանողի ստացած կրթության իրական արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ