News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Չինաստանի նախագահները փորձում են ակտիվացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը եւ ներդրումների գլոբալ վերաիմաստովարման կոչ են անում, որպեսզի դրանք մոլորակի համար ավելի բարենպաստ դարձնեն, գրում է AP-ն:

Չինաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սի Ցզինպինը եւ Էմանուել Մակրոնն ընդգծել են «կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ կենսաբազմազանության պաշտպանության համար պետական եւ մասնավոր ներդրումների ուղղման կարեւորությունը», հատկապես զարգացող երկրներում, որտեղ Չինաստանը հիմնական ներդրողն է:

Նրանք խոստացել են աջակցել 2015 թ. գլոբալ տաքացումն առաջացնող  արտանետումների կրճատման մասին  Փարիզի  համաձայնագիրը: Նշենք, որ Չինաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որը դուրս է եկել Փարիզի  համաձայնագրից:

Թրամփը գլոբալ տաքացումը «մոլորություն» է համարում է եւ կարծում է, որ այդ համաձայնագիրը ոտնահարում է ամերիկյան բիզնեսի շահերը:

Փարիզի համաձայնագիրը Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մաս է, որը 2020-ից կարգավորելու  է մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման միջոցները:

Համաձայնագրի նպատակը (2-րդ հոդվածի համաձայն) «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «իրականացումն է», մասնավորապես, 2 ° C-ից ցածր պահպանել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը եւ «ջանքեր գործադրել» 1.5 ° C  չափով ջերմաստիճանի բարձացումը կանխելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ