News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է տիկին դեսպանին Հայաստանում դիվանագիտական բարձր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջեւ բոլոր, այդ թվում նաեւ իրավական օգնության ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:  Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջեւ ավանդաբար ձեւավորվել է փոխադարձ վստահության եւ համագործակցության այնպիսի բարձր մակարդակ, որը հնարավորություն է տվել անցած տարիներին իրականացնելու ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը, դատաիրավական համակարգի բարեփոխմանը միտված կարեւոր նախագծեր, օպերատիվ կերպով լուծել քրեական վարույթի շրջանակներում միմյանց երկրներում  իրավասությունների հետ կապված խնդիրներ:

ՀՀ գլխավոր դատախազը արժեւորել է հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության փորձն ու փոխադարձ վստահությունը՝ նշելով, սակայն, որ ունեցած արդյունքները դեռեւս բավարար չեն եւ անհրաժեշտ է ավելի բարձրացնել համագործակցության մակարդակը:

Դեսպան  Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ փոխգործակցությունը նպաստում է հատկապես կազմակերված հանցավորության, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ միջազգային ընդգրկման այլ հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Նա իր հերթին գոհունակություն է հայտնել ՀՀ դատախազության հետ հաստատված հարաբերությունների կապակցությամբ: «Հաճելի է հանդիպել ՀՀ գլխավոր դատախազին եւ քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակից լինել կոռուպցիայի դեմ պայքարում Գլխավոր դատախազության ջանքերին՝ այդ թվում նաեւ ԱՄՆ իրավապահների հետ համագործակցության ընդլայնման միջոցով»,-ասել է տիկին դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող մի քանի այլ ուղղություններով՝ մասնավորապես թրաֆիկինգի, առանձին այլ հանցատեսակների      դեմ պայքարում, մարդու հիմնարար  իրավունքների քրեաիրավական եւ քրեադատավարական պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու արդյունքները, դրանց շրջանակներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նախորդ տարվա ընթացքում այդ ոլորտում արձանագրած աննախադեպ արդյունքների տեմպը պահելու համար, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստավոր նախադրյալներ է ստեղծում հատկապես հասարակության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ ձեւավորված վստահության եւ համագործակցության, ինչպես նաեւ դրանից ածանցվող՝ հանցագործությունների բացահայտման առումով պահանջատիրության մթնոլորտը:

Արթուր Դավթյանը հավելել է, որ այս ոլորտում հիմնական խնդիրներից է համարվում երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերված հափշտակված ակտիվների վերադարձման իրավաչափ մեխանիզմների ստեղծումը՝ վստահություն հայտնելով, որ անհրաժեշտության  դեպքում կոնկրետ քրեական գործերի շրջանակում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից այդ հարցում կցուցաբերվի համապատասխան աջակցություն:

Արթուր Դավթյանը տիկին դեսպանին մանրամասն ներկայացրել է քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ մի քանի հիմնարար իրավունքների իրացման առավել բարձր երաշխիքներ ապահովելու նպատակով ՀՀ դատախազության նախաձեռնությունները եւ դրանց արդյունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել միմյանց կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորինս արագ արձագանքելու ձեւավորված փոխադարձաբար օգտակար պրակտիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ