News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջարկեց արտագնա նիստ անցկացնել Գյումրի քաղաքում:

Նրա խոսքով, քանի որ խորհրդարանը քառօրյայի օրակարգը արագ սպառում է, եւ աշխատում են թերբեռնված ռեժիմով, առաջարկում է քառօրյայի հաջորդ երկու օրերին կազմակերպել արտագնա նիստ Գյումրի քաղաքում եւ քննարկել ավագանու նիստը, բացի այդ տեղում կազմակերպել ժողովրդի հետ  հանդիպում:

«Ինչպես ասում են՝ «քանի որ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գալիս Մուհամեդի մոտ», մենք էլ փորձենք անջրպետը հաղթահարել, որպեսզի քաղաքացիների հետ ուղիղ շփման միջոցով լսենք բոլոր այն խնդիրները, որոնք կարող են օրենսդրական նախաձեռնություն դառնալ»,-ասաց նա՝ ասաց նա՝ հավելելով, որ խոսքը միայն այս քառօրյայի մասին չէ:

«Քանի որ ժամանակ կա, քանի որ կառավարությունը պատրաստ չէ ամբողջ ռեժիմով նախագծեր բերելու, մենք էլ թերանում ենք, կարող ենք գնալ մարզեր, ավտոբուսներ տրամադրվեն, ողջ կազմով մասնակցենք ու վերադառնանք: Այս մշակույթը ներդնենք, 10 մարզ ունենք, եւ կարող ենք այդ մարզերում արտագնա նիստեր անենք»,-ըդնգծեց Բագրատյանը՝ նկատելով, որ այսկերպ նաեւ ցույց կտան բնակչությանը, որ միայն ընտրությունից ընտրություն չէ, որ իր մասին հիշում ենք:

«Կարծում եմ՝ ԱԺ ղեկավարությունը կքննարկի, բացի այդ ես նախատեսում եմ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անել, այդ առաջարկությամբ այդ բացը լրացնել»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ