News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բահրեյնը մտադիր է մինչեւ հունիս 5G բջջային ցանց գործարկել՝ մասնակի օգտագործելով չինական Huawei ընկերության տեխնոլոգիան՝ չնայած ԱՄՆ-ի մտավախություններին, որ չինական հեռահաղորդակցային հսկայի սարքավորումը կարող է լրտեսության համար օգտագործվել, գրում է Reuters-ը:

Վաշինգտոնը երկրներին նախազգուշացրել է չինական տեխնոլոգիաներից օգտվելու մասին, նշելով, որ Պեկինը կարող է Huawei-ը լրտեսության համար օգտագործել: Չինաստանը հերքել է մեղադրանքները:

«VIVA Բահրեյնը»՝  Սաուդյան Արաբիայում պետության կողմից վերահսկվող STC հեռահաղորդակցային ընկերության դուստր ձեռնարկությունը պայմանագիր է ստորագրել 5G ցանցի ստեղծման համար Huawei-ի արտադրանքի օգտագործման մասին:

«Տվյալ փուլում մենք անհանգստանալու պատճառ չունենք, քանի դեռ այդ տեխնոլոգիան համապատասխանում է մեր ստանդարտներին», - Reuters-ին ասել է Բահրեյնի հեռահաղորդակցության նախարար Քամալ բին Ահմեդ Մոհամմեդը՝ պատասխանելով Huawei-ի տեխնոգիաների առնչությամբ ԱՄՆ-ի մտահոգության մասին հարցին:

Ըստ նախարարի՝ Բահրեյնը կլինի առաջին երկրներից մեկը, որտեղ 5G-ն հասանելի կլինի ամբողջ տարածքում: Կառավարությունը որեւէ օտարերկրյա ընկերությանը չի սահմանափակում Բահրեյնում 5G ցանցի սարքավորումների տրամադրման հարցում:

Բահրեյում տեղակայված է ԱՄՆ ՌԾՈՒ 5-րդ նավատորմը, որն օգտագործվում  է մի քանի ծովային ճանապարհների, այդ թվում Իրանի մոտակայքում պարեկային ծառայության համար:

ԱՄՆ-ն  երկրներին զգուշացրել է, որ Huawei տեխնոլոգիան օգտագործելու դեպքում, նրանք կպասիվացնեն  մի շարք ոլորտներում համագործակցությունը, օրինակ` հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում:

Ավստրալիան եւ Նոր Զելանդիան արգելել են օպերատորներին Huawei սարքավորումներ օգտագործել, սակայն Եվրոպական միությունը, ինչպես  ակնկալվում է, կանտեսի ԱՄՆ-ի կոչերը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ