News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Գերմանական դատախազությունը հաստատել է, որ հետաքննում է 2017թ․ Իսրայելին երեք սուզանավերի վաճառքի մասին գործը։ Այն պոտենցիալ կոռուպցիոն աղմուկ է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համախոհների մասնակցությամբ՝ հայտնում է AFP-ը։

Ավելի վաղ գերմանական Handelsblatt թերթը հայտնել էր, որ երկրի իշխանությունները հետաքննում են ռազմական խոշոր պայմանագիրը, որը վերաբերում է Իսրայելին գերմանական սուզանավերի վաճառքին։ Գործը հայտնի է որպես «3000» եւ կենտրոնացած է կոռուպցիայի վրա՝ կապված ընդհանուր մոտ երկու միլիարդ դոլար արժողությամբ «Դելֆին» դասի երեք սուզանավերի եւ չորս ռազմածովային նավերի վաճառքի հետ։

Անցյալ շաբաթ Thyssenkrupp-ի նախկին աշխատակից Մայքլ Հանորը ձերբակալվել էր Իսրայելում այն բանից հետո, երբ ոստիկանությանը հայտնել էր «հետաքննության ընթացքում իր կողմից առաջ քաշված վարկածը փոփոխելու» մտադրության մասին։

Նեթանյահուն կարող է ներքաշվել այս աղմուկի մեջ, քանի որ նրա մի քանի հարազատները եւ մտերիմները մասնակից են սրան։

Նեթանյահուն գործով հարցաքննվել է որպես վկա, սակայն նրա գլխավոր քաղաքական մրցակից, Իսրայելի բանակի շտաբի նախկին ղեկավար Բենի Հանցը անցյալ շաբաթ կոչ էր արել կատարել այս գործի լիարժեք քննություն։

Հիշեցնենք, որ Իսրայելում ընտրությունները կկայանան ապրիլի 9-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել