News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները ուժեղացրել են պայքարը արեւմտյան այն ինստիտուտների դեմ, որոնք քննադատաբար են մոտենում երկրի տնտեսական քաղաքականությանը, սակայն ներդրումների հանդեպ բացասական արձագանքը նշանակում է, որ ամերիկյան JPMorgan Chase բանկի հանդեպ հետաքննությունը դժվար բերի իրական բարեփոխման՝ կարծում են վերլուծաբանները՝ գրում է FT-ն։

Հանգստյան օրերին Թուրքիայում կապիտալի շուկաների խորհուրդը սկսել է նյույորքյան ներդրումային բանկի գործունեության հետաքննությունը՝ ի պատասխան նրան, ինչը նրանք անվանել են «մոլորության մեջ գցեող» եւ «մանիպուլյացիոն» գործունեություն՝ կապված լիրայի վաճառքի հետ։ Նախագահ Էրդողանը արտասահմանյան ընկերություններին սպառնացել է «շատ բարձր գնով»՝ իրենց «սադրելու փորձերի համար»։

Այս սպառնալիքները սաստկացնում են վերլուծաբանների շրջանում շուկաների եւ տնտեսության նախագահական կառավարմանը վերաբերող մտահոգությունները։

Անցած ուրբաթ օրը հրապարակված JPMorgan-ի հոդվածը հայտնվել է հենց այն ժամանակ, երբ թուրքական լիրան խորը եւ կտրուկ անկում էր ապրում։ Թուրքիայի ԿԲ-ի աջակցությունը լիրային «կարծես թե կայուն չէ»՝ նշել է բանկը՝ նախազգուշացնելով, որ «արտարժույթի խոցելիությունը կարող է աճել»։

Բանկը լրջորեն է վերաբերում այս հետաքննությանը, իսկ ամենաբարձր մակարդակներում ղեկավարները հետեւում են իրավիճակին։ JPMorgan-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ անել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ