News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետական կառավարման համակարգի ստորին օղակի որոշ պաշտոնատար անձինք քաղաքացիներին այս կամ այն կերպ մերժելիս, դիմումին ընթացք չտալիս, չբավարարելիս չեն մոռանում «լսցնել», որ ձեր դիմումը կամ խնդրանքը մերժվում է, որովհետեւ տեղի է ունեցել իշխանափոխություն։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։

«Այսինքն՝ քաղաքացուն չեն ասում՝ ձեր դիմումը օրինաչափ չէ, օրենքը թույլ չի տալիս ձեր գործին ընթացք տալ, այլ ամբողջ մեղքը բարդում են իշխանության վրա»,–նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ իրավական համակարգում եւս քաղաքացու վիճակը վատթարացնող որոշումներ կայացնելը բացատրում են իշխանափոխությամբ.  «Հաջորդը՝ ի հայտ են գալիս նախկինում գործված փոքր հանցագործությունների գծով նոր հաղորդումներ ներկայացողներ, բացվում են քրեական գործեր, ասենք՝ 100-120 հազարի համար բացվում են քրեական գործեր մարդկանց վրա, իրոք կոռուպցիա, իրոք չարաշահումներ եւ այլն, քրեական գործերով, մեղադրական եզրակացություններով ուղարկվում են դատարաններ, վստահ եմ՝ նաեւ հեսա դատարաններն էլ հերթով բոլորին կուղարկի համապատասխան վայրեր։  Ու ամեն դեպքում քաղաքացու վիճակը վատթարացնող որոշումներ կայացնելիս ոչ թե բացատրում են իրավական հիմքը, չեն ասում՝ հարգելի քաղաքացի, դուք գողություն եք կատարել, դրա համար պետք է գնաք, նստեք բանտ, ասում են՝ հարգելի քաղաքացի, իշխանափոխություն է եղել, դրա համար պետք է գնաք, բանտ նստեք»։ 

Պատգամավորը շեշտեց՝ այսպիսի արաքն անընդունելի է, ուստի բոլորը պատասխան կտան. «Այսպես վարվողներին ուզում եմ տեղեկացնել՝ դուք գրավել եք իմ ուշադրությունը ու թեեւ ձեզանից ոմանք օրենսդրությամբ որոշակի անկախությամբ եք օժտված,  բայց ցանկանում եմ զգուշացնել, որ անկախությունը չշփոթեք պատասխանատվության հետ, անխտիր բոլորը իրենց արարքների համար պատասխան տալու են, իսկ անկախությունը իշխանության տարբեր ճյուղերից է, ոչ թե ժողովրդից»,–եզրափակեց նա։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ