Քայսերի (Կեսարիա) օդանավակայանում հրաձգություն են իրականացրելերկու ոստիկաններ: ՌԲԿ-ն, վկայակոչելով Hurriyet-ին եւ NTV հեռուստաալիքին, հաղորդում է, որ իրավապահների վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի եւ հրաձգության:
Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 16:20-ին: Ներքին չվերթների անվտանգության ծառայության երկու աշխատակիցների միջեւ վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Ոստիկաններից մեկը հանել է ատրճանակը եւ երեք անգամ կրակել գործընկերոջ վրա: Կրակողը նույնպես վիիրավորվել է: Երկու ոստիկանները հոսպիտալացվել են: