News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջարկում եմ Ազգային ժողովի նիստն անցկացնել Գյումրիում: Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորի խոսքով՝ այդ առիթով նա նույնիսկ հարմար ասացվածք է հիշել.  «Եթե լեռը չի գնում Մուհամմեդի մոտ, ապա Մուհամմեդն է  գնում  լեռան մոտ: Մենք կփորձենք հաղթահարել խոչընդոտը եւ խնդիրները քննարկել քաղաքացիների հետ անմիջական շփման միջոցով: Մենք պետք է լսենք այն խնդիրները, որոնք հնարավորություն կտան սկսել նոր օրենսդրական նախաձեռնությունների ներկայացումը», - ասաց Բագրատյանը:

Այս նախաձեռնությունը, ինչպես նշեց պատգամավորը, օգտակար կլինի այն դեպքերում, երբ կառավարությունը չի հասցնում ներկայացնել նախաձեռնությունները, իսկ խորհրդարանը  ցանկանություն չի հայտնում դա ինքնուրույն անել:

Նա նաեւ նշեց, որ դա լավ միջոց է երկրի մշակութային կյանքին ծանոթանալու եւ բնակչության հետ կապ հաստատելու համար: «Մենք ունենք ընդամենը տասը մարզ, եւ կարող ենք տասը արտագնա նիստեր անցկացնել: Ժողովուրդն անընդհատ բողոքում է, որ իրեն հիշում են միայն ընտրությունների ժամանակ: Ամեն դեպքում տասը անգամ կարող ենք հերքել դա», - կատակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ