News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանում, Թուրքիայում, ԱՄԷ-ում այն ընկերությունների եւ մասնավոր անձանց դեմ, որոնք Վաշինգտոնի պնդումներով միլիարդավոր դոլարներ եւ եվրո են փոխանցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ «սեւ ցուցակի» մեջ է ներառել 25 ընկերությունների եւ մասնավոր անձանց, որոնք կապված են ԻՀՊԿ-ի եւ ԻԻՀ ՊՆ-ի հետ։

Կազմակերպությունների թվում են բանկեր եւ այլ ֆինանսական հաստատություններ, այդ թվում Ansar Bank-ը, Atlas Exchange-ը, իրանական Atlas ընկերությունը։

ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնել էր միջուկային պայմանագրից դուրս գալուց հետո։ Բացի այդ, սահմանվել էին մի շարք նոր պատժամիջոցներ, այդ թվում ԻՀՊԿ-ի եւ դրա «Կուդս» ստորաբաժանման դեմ։

ԻՀՊԿ-ը այսօրվա դրությամբ Իրանի անվտանգության ամենահզոր կազմակերպությունն է, այն վերահսկում է Իրանի տնտեսության խոշոր մասնաբաժինները եւ հսկայական ազդեցություն ունի երկրի քաղաքականության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ