News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք ոնց որ թե մի փոքր դանդաղում ենք լիարժեք խորհրդարանական երկիր դառնալ։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այս առումով կան շատ հարցեր, բայց 2012 թվականից ես խորհրդարանում եմ եւ չեմ հիշում, որ խորհրդարանի դահլիճում Արցախի Հանրապետության հետ ՀՀ–ի բազմապրոֆիլ ու բազմատեսակ կապերի հետ կապված որեւէ  անգամ փակ քննարկում լինի, ուստի  ես իմ հայտարարությամբ  առաջարկում եմ, որ ես նախաձեռնեմ առաջիկայում ՀՀ–ԱՀ փակ քննարկում, որովհետեւ մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե տարիների ընթացքում ինչ ներդրումներ են իրականացվել, փոխադարձ ինչ ձեռնարկություններ են ստեղծվել, ինչ է կատարվել, ինչքան էլ դա արտաքին քաղաքականության լեգալ մասին համահունչ լինի կամ չլինի։ Այդ մասով ուզում եմ շեշտել նաեւ, որ ինչքան էլ այսօր արտաքին քաղաքականության վեկտորը մի փոքր այլ ուղղությամբ ընթանա, մենք պետք է միշտ պատրաստ ունենանք Հայաստան–Արցախ ռազմաքաղաքական դաշինքի համարժեք պատրաստությունը»,–նշեց նա։

Իր ելույթի երկրորդ մասով Մելքումյանը անդրադարձավ ավտոմեքենաների մաքսատուրքերի թանկացման հարցին. «2020 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների վրա մաքսատուրքերը կտրուկ թանկանալու են, որպես ԵԱՏՄ–ի պահանջ, բայց եկեք ամեն ինչ ԵԱՏՄ–ով չպայմանավորենք, մենք այստեղ անելիքներ ունենք, մի քիչ էլ կհամբերենք, տեսնենք՝ կառավարությունը ինչ նախաձեռնություններ է հանդես բերում, որովհետեւ նորից ուզում եմ վերահաստատեմ, որ տարեկան 50 մլն դոլար կորցնելու ենք։ Եթե այս տարի 100 հազար ավտոմեքենայից ավելի ներկրվելու է մեր հանրապետություն, ապա ամենանվազագույնը 500 հազար դոլար մեկ ավտոմեքենան բազմապատկում եմ 100 հազարով, ստացվում է 500 միլիոն, որի 10 տոկոս մաքսատուրքը 50 միլիոնն է, իսկ հիմա այս ծավալները պետք է մեծանան, որովհետեւ գիտեք, որ Ղազախստան–Ռուսաստան գալիս են Հայաստանով, եւ մեր պետբյուջեն կտրուկ շահում է, իսկ գրանցված մնում են մեր հանրապետությունում, որովհետեւ մաքսային սահման գոյություն չունի։ Կարծում եմ՝ սրան լուծում կտրվի, եւ լուծումները լինելու են քաղաքական։ Սա տնտեսական լուծում չէ, սա գազի խնդիր չէ, սա լոկալ խնդիր է, ուստի կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը պետք է կարողանա արդյունավետ բանակցի ԵԱՏՄ հանձնաժողովի համապատասխան կոլեգիայում, եւ այս հարցը ի օգուտ մեզ լուծում տա»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
Ամենաշատ