News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Անընդհատ ստանալով նույնաբովանդակ բողոքներ Պետական եկամուտների կոմիտեում թափուր հաստիքների ընդունման մրցույթների մասին՝ ստիպված եմ դրանցից մեկը հրապարակել։ Այս մասին Աժ հայտարարությունների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ ՊԵԿ–ում շարունակում են ծանոթով ու բարեկամով աշխատանքի տեղավորվել. «Կարծես թե մրցույթը պետք է ընթանա իր նորմավորված ընթացքով, սակայն նշանակումները, այն էլ՝ Շիրակի մարզում, լինում են ծանոթ-բարեկամի միջոցով։ Ստացել եմ մի նամակ, որը ստիված եմ հրապարակել։ Արմեն Հակոբյանին Շիրակի մարզում ճանաչում են որպես «օպերի Արմեն», նա եղել է Հարկայինի նախկին աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ, եւ նրան ճանաչում են որպես հարկերից խուսափող Հարկայինի աշխատող։ Այս մարդն այսօր նորից Շիրակի մարզում նշանակվել է օպերի պետ, ընդ որում նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցին է։ Մեր դիմումատուների դիմումների հիման վրա դիմել եմ ՊԵԿ-ին՝ պարզաբանում ստանալու, որի պատասխանը եղել է հերթական «լոլոներից», որ ընթացակարգով է եղել»։

Սոֆյա Հակոբյանը շեշտեց՝  եթե Դավիթ Անանյանը վստահ է, որ վստահելի մարդու է նշանակել օպերի պետ, ապա պետք է իմանա, որ նա բացարձակ վստահելի չէ. ««Օպերի Արմենը» նշանակումներ է անում ոչ թե մրցութային կարգով, այլ նրան, որին համարում է իր ծանոթը, բարեկամը, վստահելին։ Տեղի է ունենում մի վիճակ, երբ հենց հունվարին մրցույթը հաղթահարում են անձինք, սակայն նրանցից որեւէ մեկը չի նշանակվում, փոխարենը նշանակվում են պատահական անձինք, որոնք հենց այդ մարդու «դաբրոյով» են հասել այնտեղ։ Շատ ցավալի է, որ մենք գնում ենք երկրի բարելավման, այս ոլորտում նշանակում ենք պատահական անձանց, որոնք ուղղակիորեն կծառայեն «օպերի Արմենին», սա մեզ համար լուրջ խնդիր է: Ուղղակի կոչ եմ անում պարոն Անանյանին, եթե տեղյակ չէ, ապա ուշադիր լինի եւ տեղեկանա, թե ինչ է կատարվում Շիրակի մարզում, իսկ եթե տեղյակ է, ապա խորհուրդ եմ տալիս վերջ դնել, որովհետեւ այլեւս մենք այլ իրականության մեջ ենք»։

Պատգամավորը եզրափակեց խոսքը՝  նշելով, որ պարբերաբար բարձրաձայնելու է, որ այսպիսի խնդիրները լուծվեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ