News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 26–ին, հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Մինչ օրակարգային հարցերին անցնելը` Սուրեն Պապիկյանն անդրադարձել է  մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակին և ընդգծել, որ  հասարակության ու պաշտոնատար անձանց ներգրավվածության առումով այն վերջին տարիների ամենահաջողված շաբաթօրյակներից մեկն էր:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և տեղեկացնել, որ այսուհետ նման շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ` նպատակ ունենալով  երկիրն ամբողջությամբ մաքրել աղբից»,-նշել է նախարարը: Այս առնչությամբ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է գույքագրել իրենց  մարզերում առկա աղբավայրերն ու աղբակույտերը` հստակեցնելով դրանց  հետագա շահագործման տարբերակները:  

Անցնելով օրակարգային հարցերին` նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է համայնքային հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքներին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ջրանցքների մաքրման, հակակարկտային կայանքները պատրաստվածության բերելու, ինչպես նաև մարզպետների կողմից բարձրացված այլ հարցերի:

Տպել
Ամենաշատ