News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄն-ն ուզում է, որ Թուրքիան մնա F-35 կործանիչների ծրագրում, սակայն Անկարան պետք է ամերիկյան ՀՀՊ Patriot համակարգեր ձեռք բերի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը՝ հայտնում է Reuters-ը։

Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովում Շանահանին հարցրել են՝ ուզո՞ւմ են արդյոք Միացյալ Նահանգները, որ Թուրքիան մնա F-35 կործանիչների ծրագրում։ «Այո, ուզում ենք։ Անհրաժեշտ է, որ Թուրքիան Patriot-ներ ձեռք բերի»․ պատասխանել է նա։

Վաշինգտոնը դեմ է, որ Թուրքիան ռուսական ՀՕՊ С-400-ներ ձեռք բերի՝ կապված այն մտավախությունների հետ, թե դա կարող է վտանգի տակ դնել F-35 կործանիչներին։ԱՄՆ-ը պետք է Թուրքիային 100 կործանիչ մատակարարի, քանի որ վերջինս մասնակցել է դրանց արտադրությանը։

ԱՄՆ-ը Թուրքիային Patriot-ներ է առաջարկել՝ հուսալով, որ Անկարան կհրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգերից։ Սակայն թուրքական իշխանությունները հայտարարում են, թե մտադիր չեն հրաժարվել ռուսական համակարգերից, որոնց մատակարարումը կսկսվի մինչեւ տարվա վերջը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ