News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները այսօր՝ մարտի 26-ին, փակել են Գյումրի-Երևան երկաթգիծը՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:

«Նպատակը այն էր, որ ուզում էինք ցույց տալ կառավարությանը, որ այս քայլն էլ կա: Եկել էր երկաթգծի վարչության պետը, ինքը մեզ ասաց, որ իրենք տեղյակ են գյուղի իրավիճակին, ուղղակի իրենք չեն ուզում փակուղի լինի, դա իրենց ապրելու միջոցն է: Մոտ 200 մարդը նստեց գծերին, հետո, դե գնացքում մարդիկ կային, բացեցինք»,- պատմեց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը:

Համայնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է ստորագրահավաք արել. «Հավաքել եմ 700-800 ձայն, դե թող գնան ու մտածեն՝ ումն է ավելի իրականը, ու ավելին՝ կներկայացնեմ սա մարզպետարան»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ ինքը տեղյակ է բնակիչների գործողություններին և դրա մասին զեկուցել է Արմավիրի փոխմարզպետին: Ինչ վերաբերում է երկաթգծի փակմանը՝ գյուղապետը ասաց հետևյալը. «Նախ սկսենք այնտեղից, որ  200 բնակիչ չկար: 25-30-ը եղել են մեր համայնքի բնակիչ, բայց մյուսներն այլ համայնքերի բնակիչներ էին: Իմ համայնքի բնակիչներին շատ լավ ճանաչում եմ»:

Համայնքի բնակիչների խոսքով՝ գյուղապետի ստորագրահավաքի հավաքած թիվը նման է հեքիաթի. «Ուղղակի ծիծաղելի է, որ նա կարող է հավաքել 800 ձայն. նա ամենաշատը 170 ստորագրություն կարողանա հավաքած լինի»,- ասաց Համլետ Աբովյանը:

Ցուցարարները հանդիպել են մարզայինի վարչության պետի հետ, և տեղեկացել, որ կհարուցվի քրեական գործ՝ երկու  հոդվածներով՝ փողերի լվացում և պաշտոնական դիրքի չարաշահում:

Հիշեցնենք, որ Զարթոնք գյուղում արդեն երկու շաբաթ է՝ ցույցերը չեն դադարում։ Ցուցարարները պահանջում են 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով մի շարք անօրինականությունների մեջ։

Տպել
Ամենաշատ