News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի կարողացել հաղթահարել Թրամփի վետոն՝ ուժի մեջ թողնելով արտակարգ դրությունը՝ հայտնում է Reuters-ը։

Պալատը վերահսկող դեմոկրատները չեն կարողացել ստանալ հանրապետականների բավարար աջակցությունը, որպեսզի վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ ձայների 2/3-ը հավաքեն։

Թրամփը արտակարգ դրություն էր մտցրել փետրվարին՝ հայտարարելով, որ սահմանին հասունացել է մարդասիրական ճգնաժամ եւ անվտանգության ոլորտում է ճգնաժամ։ Այդ որոշումը թույլ է տալիս նրան կառավարական այլ նախագծերից 3,6 միլիարդ դոլար վերատրամադրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար՝ հիշեցնում է «Ամերիկայի ձայնը»։

Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, այդ հրամանագիրը չեղյալ համարելու մասին նախագիծ են ընդունել։

Թրամփը իր նախագահության ընթացքում առաջին անգամ է օգտվել վետոյի իրավունքից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ