News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սիրում է շքեղ կերակուրներ եւ համադամ ուտեստներ։ Ընդ որում, նրա աշխատողները մատուցելուց առաջ համտեսում են ուտելիքը՝ որպես անվտանգության միջոց։ Այդպես է եղել նաեւ Դոնալդ Թրամփի հետ վիետնամական գագաթաժողովի ժամանակ՝ պատմել է Հանոյում Sofitel Legend Metropole հյուրանոցի շեֆ-խոհարարը՝ հայտնում է FoxNews-ը։

Շեֆ-խոհարար Փոլ Սմարթը հետեւել է երկու երկրների ղեկավարների սպասարկման նրբություններին Վիետնամում նրանց հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերով, նրանք երկուսն էլ իրենց հետ Հանոյ էին բերել իրենց սեփական «խոհանոցային» աշխատակազմը՝ հայտնում է South China Morning Post-ը։

Սմարթը հյուսիսկորեացի խոհարարներին անվանել է «խորհրդավոր, սակայն շատ արհեստավարժ»։ Նրանք իրենց հետ բերել են մթերքներ՝ տավարի միս, կիմչի, ֆուա-գրա, ժենշեն եւ խուրմայի պունշ։ Նրանք նաեւ ակնարկել են, թե Կիմը այլ համադամ ուտեստների՝ խավիարի եւ ծովախեցգետնի սիրահար է։

Հանոյում գագաթաժողովի ժամանակ Սմարթը «սոցիալական ընթրիք» է պատրաստել Թրամփի, Ընի ու Sofitel Legend Metropole-ի մյուս պաշտոնատար անձանց համար։ Մենյուում եղել է տանձից կիմչիով գրիլ, շոկոլադային «լավա-քեյք» եւ չորացրած խուրմայի պունշ։

Սմարթը ավելի վաղ AFP-ին հայտնել էր, որ Թրամփը նախընտրել է լավ տապակած սթեյք, իսկ Ընը՝ արյունով։

Նրա խոսքերով ճաշից մոտ մեկ ժամ առաջ Կիմ Չեն Ընի աշխատակիցները համտեսել են բոլոր ուտեստները, որպեսզի համոզվեն, որ դրանք անվտանգ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ