News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալան կոչ է արել դիմադրության՝ կապված ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարության ճանաչման հետ՝ հայտնում է AFP-ը։

Նրա խոսքերով, սիրիացիների համար միակ ճանապարհը իրենց հողերը վերադարձնելն է, իսկ պաղեստինցիների համար «օրինական իրավունքներին» հասնելը՝ դա «դիմադրությունն է, դիմադրությունը եւ դիմադրությունը»։ Նա Թրամփի այդ քայլն անվանել է «ծայրահեղ շրջադարձային պահ արաբա-իսրայելական պատմության մեջ»։

Թրամփի որոշումը «ջախջախիչ հարված է հասցնում տարածաշրջանում, այսպես կոչված, խաղաղ գործընթացին»՝ ասել է Նասրալան։

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ