Հռոմի պապը ձեռքը հետ է քաշում, երբ մարդիկ փորձում են համբուրել նրա մատանին, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Independent-ին։
Նշվում է, որ այս պահվածքը քննադատություն է առաջացրել։ Հովվապետի պաշտպաններն իրենց հերթին ասում են, որ նա նախապես խնդրել է հավատացյալներին չհամբուրել իր մատանին, ուստի նրանք չպետք է վիրավորվեն։
Սակայն, գրում է պարբերականը, այս պահվածքի պատճառը պարզ չէ։ Ավանդույթի համաձայն՝ մատանին համբուրելը մեկնաբանվում է որպես եկեղեցու հանդեպ հարգանքի նշան։