«Սոցստրոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Սարաջյանին մահացած են հայտանբերել Կրասնոգորսկի (Մոսկվայի մարզ) քաղաքային շրջանի Պուտիլկովո գյուղի բնակարանում:

«ՄԿ»-ին հայտնի է դարձել, որ 34-ամյա գործարարի դիակը հայտանբերվել է երկուշաբթի երեկոյան: Նրա մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ  վնասվածքները: Դեպքի վայրից  իրավապահները առգրավել են խոհանոցային 5 դանակ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Սոցստրոյ» շինարարական ընկերությունը զբաղվում է բնակելի տների կառուցմամբ, գրանցված էր Կուբինկայում:

Հիշեցնենք, որ վերջերս Միտիշչիում սպանվել էր ձեռնարկատեր Գեւորգ Թումանյանը, հաղորդում է  «ՌԵՆ ՏՎ»-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ չարագործները տղամարդուն սպասել էին տան մոտակայքում  եւ հենց որ նա հայտնվել էր շենքի մուտքի մոտ, կրակել նրա վրա: Սպանությունից հետո հանցագործները հեռացել էին իրենց սպասող մեքենայով: