News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռազմարդյունաբերության ոլորտում հետազոտական գործունեությանը հատկացվող գումարները կամ դժվարությամբ են ծախսվում, կամ բոլորովին չեն ծախսվում, քանի որ դրա համար անհրաժեշտ են որոշակի ենթակառուցվածք եւ որոշակի պրոֆեսիոնալ հնարավորություններ։ Այս մասին մարտի 27-ին կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։

Փաշինյանի խոսքով՝ ռազմարդյունաբերությունը լուրջ ֆինանսավորման կարիք ունի։ «Այսօրվա դրությամբ, այո, մենք ունենք որոշ հաջողություններ, որովհետեւ կան մի շարք նախագծեր, որոնք կարող են դառնալ շատ լուրջ, սերիական արտադրության արտադրանք»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ ռազմարդյունաբերության ամբողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունը պետք է փոխվեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ