News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ մամուլի  քարտուղար Բահրամ Կասեմին անխոհեմ է անվանել  Իրանի հարցով  ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի  հայտարարություններն այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր չէ բացառություններ անել պատժամիջոցնեևրի հարցում Իրանի հետ համագործակցության համար, հաղորդում է Tasnim-ը:

«Նրա անխոհեմ հայտարարությունները վկայում են աշխարհում վերջին իրադարձությունների ճիշտ ընկալման բացակայության, ինչպես նաեւ միջազգային մակարդակում ԱՄՆ-ի անկայուն, փխրուն, թույլ դիրքորոշման մասին», - ասել է Կասեմին:

Ավելի վաղ Հուկը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ պատժամիջոցների հարցում բացառություններ անել Իրանի հետ համագործակցության համար:

 ԱՄՆ-ն անցյալ տարի միակողմանի դուրս էր եկել Իրանի հետ միջուկային գործարքից եւ նորից  Թեհրանի դեմ պատժամիջոցներ կիրառել: Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ի նպատակն է նավթի արտահանումը Իրանից զրոյի հասցնել: Մի շարք երկրների համար (Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Հունաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան եւ Թուրքիա) ԱՄՆ-ն «բացառություններ» էր արել, այսինքն, պարտավորվել էր որոշ ժամանակով որոշակի քանակությամբ իրանական նավթի գնման դեպքում պատճամիջոցներ չկիրառել: Ընթացիկ բացառությունները գործում են մինչեւ մայիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ