News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցները արդեն 4–րդ օրն է բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։  ՍՊԸ–ն ժամանակավորապես դադարեցրել է երթուղու շահագործումը` պահանջելով արգելել նույն երթուղում ապօրինի իրականացվող ուղեւորափոխադրումները:

«Ոչ մեկ չի մոտեցել, ոչ մեկ չի անհանգստանում էս վիճակից, տեռորի ա ենթարկված թե՛ Երեւան–Արմավիր գիծը, եւ թե՛ «Գալակտիկա տրանս սերվիս»–ը»,– լրագրողների հետ զրույցում հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկում ապօրինի իրականացվող ուղեւորափոխադրումներն արգելելու համար։

«Էս մարդիկ արդեն 4–րդ օրն է էստեղ են ու ոչ մեկ չի մտածում գա. գոնե խաբեն՝ մարդկանց հանգստացնեն, գնան էլի սպասեն, էսի վիճա՞կ ա։ Մարդիկ ամեն ամիս հարկ են վճարում, հարկատուներին բերել են փողոցում կանգնեցրել են, բոմժ են սարքել, էս մարդիկ հացից, ջրից կտրվել են, տեսնես մտածու՞մ են, որ էս մարդիկ պետք է ընտանիք պահեն»,- ասաց նա՝ կատարվածը որակելով՝ պետական ռեկետ։

Խաչատրյանի խոսքով՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իրենց ընկերությանը  լիզեցնզիա է տրամադրել եւ պարտավոր է  երթուղուց «մաքրել» ապօրինի ուղեւորափոխադրում իրականացնողներին։

Նա նշեց, որ ընկերությունը երթուղին չի սպասարկելու, մինչեւ հարցին լուծում չտրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ