News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Գերագույն դատարանը մասամբ բավարարել է «ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդ Իլղար Մամեդովի վճռաբեկ բողոքը։

Ինչպես տեղեկացնում է Turan-ը, դատարանը մասնավորապես մեղմել է զանգվածային անկարգությունների հրահրման մասին հոդվածով նախատեսվող պատիժը եւ կրճատել պատժի ընդհանուր ժամկետը 5 տարի 6 ամիս 9 օրվա։ Հանրագումարելով բոլոր հոդվածներով նախատեսվող պատիժների ժամկետը՝ դատարանը կրճատել է՝ դրանք հասցնելով մինչեւ այս պահն արդեն կրած ժամանակին։ Այսպիսով, դատարանն ազատ է արձակել Մամեդովին  հետագա պայմանական պատժից՝ 2 տարի փորձնաժամկետով, որը նշանակվել էր Շեքիի վճռաբեկ դատարանի կողմից անցած տարվա օգոստոսին։ Գերագույն դատարանը նաեւ չեղարկել է չբացակայելու պարտավորությունը։

Իլղար Մամեդովը ձերբակալվել էր 2013 թվականի փետրվարին Իսմայիլլիի անկարգությունների հետ կապված եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ 2018 թվականի օգոստոսին Շեքիի վճռաբեկ դատարանը ազատել էր նրան՝ մնացած ժամկետը փոխարինելով 2-ամյա պայմանական փորձնաժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ