ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի կարծիքով՝ բանակում չծառայած պաշտոնյաների հարցում պետք է առաջնորդվել թացը չորից տարբերելու սկզբունքով։

Այսօր՝ մարտի 28–ին ԱԺ–ում լրագրողները պատգամավորին հիշեցրեցին,որ ներկայիս քաղաքական էլիտայում գերակշռում են չծառայածները։

«Մարդիկ կան, որ կարող է ինչ–որ հանգամանքների բերումով չեն ծառայել կամ օրենքի սահմաններում ազատվել են բանակից պետք չէ թացը չորին խառնել»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե բանակում չծառայած մարդը կարո՞ղ է գեներալներին դասախոսություն կարդալ, պատգամավորն արձագանքեց. «Նայած ինչ գեներալ»։

Հիշեցնենք, որ օրերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դաախոսություն էր կարդացել ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում։  Այդ հանգամանքը քննարկման առարկա էր դարձել Տիգրան Ավինյանի՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած չլինելու համատեքստւմ։