News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ այսօր անդրադարձել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։ «Ուղիղ ութ ամիս առաջ՝ 2018 թվականի հուլիսի 28-ին, Հայաստանում ձերբակալեցին հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սկզբից եւեթ նրա կալանումն ու առաջադրված մեղադրանքները սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հանգեցնում էին այն մտքին, որ Երեւանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը տառացիորեն վրեժ է լուծում։ Չէ՞ որ Փաշինյանն անկարգությունների ակտիվ մասնակիցն էր, որոնք Քոչարյանը կասեցրեց բավական կոշտ միջոցներով։ Ժամանակի ընթացքում կասկածները հաստատվեցին փաստերով», գրում է, մասնավորապես, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

«Youtube-ում հրապարակվեց Փաշինյանի եւ երկրի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների այլ ղեկավարների խոսակցության ձայնագրությունը։ Գաղտնալսումից միանշանակ հետեւում է, որ հենց Փաշինյանն է հրաման տվել ինչ գնով էլ լինի նստեցնել Ռոբերտ Քոչարյանին։ Բայց չէ՞ որ նախկին նախագահի կալանումից անմիջապես հետո հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ոչ միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն, այլ նաեւ հայ եւ օտարերկրացի իրավապաշտպանները։ Բայց Երեւանում այդ ամենի վրա ոչ մի ուշադրություն չդարձրին։ Փաշինյանի կամքով հայ իրավապահները մի ամբողջ շարք խախտումներ թույլ տվեցին։ Օրինակ, թքեցին նախագահի իմունիտետի մասին սահմանադրական նորմի վրա»,- գրում են հեղինակները՝ նշելով, որ «Ռոբերտ Քոչարյանը համապատասխանում է ԵԽԽՎ 1900 բանաձեւի առանցքային պահանջներին, որպեսզի ճանաչվի քաղաքական բանտարկյալ։ Նա կալանքի տակ է վերցվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախատեսած երաշխիքների խախտմամբ։ Նա կալանքի տակ է պահվում քաղաքական պատճառներով, անկախ կոնկրետ իրավախախտումից։ Նա, ի վերջո, կալանվել է ակնհայտորեն անարդար դատավճռի հետեւանքով։ «Դեմոկրատ» Փաշինյանը սեփական քաղբանտարկյալ ունի»։

Իր հերթին, «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Վեստի»-ի ռեպորտաժում նշվում է, որ այս գործում «իրար են խառնվել քաղաքական վրեժը, դատարանի վրա ճնշումը եւ Սահմանադրության ուղղակի խախտումը»։ Ընդ որում, իրեն՝ Փաշինյանին, անվանում են 2008 թվականի մարտի 1-ի «անկարգությունների կազմակերպիչներից մեկը»։ Ռեպորտաժում, որն ավելի քան 4 ժամ է տեւում, բավական մանրամասն ներկայացվում է հայտնի հեռախոսազրույցների փաստը, ինչից հետո նշվում է, որ Քոչարյանը կալանվել է այն բանից գրեթե անմիջապես հետո, երբ հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու որոշման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ