News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աշոտ Նավասարդյանի երազած Հանրապետականը կարծես թե վերադառնում է։ Այս մասին այսօր՝ «Եռաբլուրում»  լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ–ի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան կապակցությամբ  «Եռաբլուր» այցելած ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Նա ասում էր, որ Հանրապետական կուսակցություն գալիս են գիտելիք, նվիրում, և եթե պետք է առողջություն տալու։ Եթե մեկը գալիս է Հանրապետական կուսակցություն՝ ինչ–որ բան վերցնելու, նա անելիք չունի»,–ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այսօր ՀՀԿ–ում մնացել են նրանք, որոնք եկել են իրենց գիտելիքները, նվիրումը տալու կուսակցությանը։

Դիտարկամնը, թե նախկինում սխալ մարդի՞կ են եղել ՀՀԿ–ում, Շարմազնովը պատասխանեց.  «Ի՞նչ է նշանակում սխալ մարդիկ, մենք բոլորս սխալական ենք»։

Անդրադառնալով մարտի 29–ին Վիեննայում կայանալիք Փաշինյան– Ալիև հանդիպմանը, Շարմազանովն ասաց.

«Հայտարարությունների մակարդակից երևում է, որ ոչ հայկական և ոչ էլ ադրբեջանական կողմից շրջադարձային փոփոխություններ պետք չէ ակնկալել»։

Տպել
Ամենաշատ