News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

«Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր՝ մարտի 28-ին մահացել է պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը:

Բազմավաստակ պատմաբանը ծնվել է 1929 թ. հունվարի 26-ին, Դիլիջանում: 1947-1952 թթ. ուսանել է Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, 1953-1956 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1956-1958 թվականներին աշխատել է Պատմության ինստիտուտում, իսկ 1959 թվականից՝ Մատենադարանում, որտեղ 1962-1968 թվականներին զբաղեցրել է գիտքարտուղարի, 1979-1997 թթ.՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչի, 1997-2009 թթ.՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնները։ Գիտահետազոտական բեղմնավոր գործունեությունը Մատենադարանում մեծանուն գիտնականը շարունակել է մինչեւ 2014 թ.:

1959 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երեւանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թթ.)» թեմայով, իսկ երկար տարիների գիտական պրպտումների արգասիք դոկտորական ատենախոսությունը՝ «Պոդոլյիեի հայ գաղթավայրերի պատմությունը»՝ 1977 թ.»,–ասված է գրառման մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ