News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա եվրոպացի դաշնակիցները առաջիկա հանդիպման ժամանակ կարող են պայմանավորվել Ուկրաինային աջակցությունն ակտիվացնելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ, երբ կգան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները, կկարողանանք ներկայացնել գործողությունների նոր շարքը, որը մենք կարող ենք միասին ձեռնարկել, որպեսզի հակադարձենք Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, Ազովի ծովում եւ ընդհանրապես տարածաշրջանում»,- հայտարարել է Պոմպեոն:

Վաշինգտոնում մյուս շաբաթ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությունը: Դաշնակիցները նաեւ կնշեն դաշինքի 70-ամյակը:

«Ես վստահ չեմ, որ մենք մեր ուժերի սահմաններում արդեն ամեն ինչ արել ենք»,- ասել է Պոմպեոն Կոնգրեսում: Նա չի հստակեցրել, թե դաշնակիցները կոնկրետ ինչ միջոցներ կձեռնարկեն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «մշտապես գնահատում» է տրամադրվող ռեսուրսների համադրության ճիշտ լինելը: «Դրանք ոչ միայն տեսանելի գործիքներն են՝ զենք եւ ռազմամթերք, այլեւ հետախուզական տվյալների փոխանակումը»,- պարզաբանել է նա:

Վաշինգտոնն աջակցությունն ակտիվացրել է՝ սկսելով Ուկրաինա մատակարարել նաեւ Javelin հակատանկային հրթիռներ:

Առափնյա պահպանությունը նաեւ Ուկրաինային է փոխանցել Island դասի 2 արագընթաց պարեկային մոտորանավեր՝ 50 տրամաչափի գնդացիրներով եւ 25 մմ տրամաչափի տախտակամածային կայանքներով, որպեսզի ամրապնդեն երկրի ռազմածովային ուժերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ