News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2014-ի Ղրիմի հանրաքվեն ցույց տվեց, որ պատմությունը կերտում է ժողովուրդը։ Այս մասին «Ազգերի ինքնորոշման իրավունքը արդի միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» միջազգային գիտագործնական կոնֆերանսի (որը տեղի է ունենում մարտի 29-ին Երեւանում) մասնակիցներին հղած ուղերձում ասել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։

Սերգեյ Աքսյոնովի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2014 թվականի գարնան իրադարձություններից, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից կարեւոր է մի քանի դասեր քաղել։ Առաջինը, որ կցանկանայի ընդգծել, այն է, որ քաղաքականությունը կարող է իսկապես հաջող լինել, եթե որոշումներն ընդունվում են բարոյականության հիման վրա։ Այն օրերին դրա դրսեւորումն էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Ղրիմը եւ Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդունելու մասին, որը կարող էր եւ, ինչպես պարզվեց, առաջ բերեց արեւմտյան երկրների ագրեսիվ արձագանքը։ Բացի այդ, 2014-ի գարնան իրադարձությունները հայրենասիրության թեստ էին շատերի համար։ Ղրիմի օրինակը, եւ հակառակը՝ Ուկրաինայի եւ հետխորհրդային երկու երկրների իրադարձությունները, որտեղ իշխանության են եկել հակառուսական ուժերը, ցույց տվեցին, որ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը հարեւան պետությունների զարգացման կարեւոր գործոններից մեկն է»։

Նշենք, որ Երեւանում մարտի 29-ին տեղի են ունենում միջոցառումներ Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման 5-ամյակի կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ