Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռներում եւ նախալեռներում ձյան տեսքով, հովիտներում՝ անձրեւի: Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-8 մ/վրկ: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ընդ որում՝ մարտի 30-ին տեղ-տեղ ձյան տեսքով:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1+1, վաղը ցերեկը՝ +5+7:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը` 0-2, ցերեկը՝ +1+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -5-10, ցերեկը՝ 0-5,

Լոռիում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3,

Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը` -1+3,

Արագածոտնի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0+2, ցերեկը՝ +2+4,

Արարատում գիշերը` 0+2, ցերեկը՝ +2+4,

Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը՝ +5+7,

Սյունիքի հովիտներում` գիշերը` 0+4, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+1,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` -1+2, ցերեկը՝ +2+5: