News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրականացվում է այդ ժողովրդի իրավունքների ոտնահարման ուղղակի սպառնալիքին զուգընթաց: Մարտի 29-ին «Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին այս մասին ասաց Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի  (Կառավարություն) փոխնախագահ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը:

Նրա խոսքով, Ռուսաստանն, ինչպես մագնիս, միշտ դեպի իրեն է ձգել  տարբեր ժողովուրդների, որոնք նրա հետ կապված են եղել պատմական ճակատագրով: Այսօր Ռուսաստանի հետ ինտեգրման գործընթացը ուժեղանում է բարդ միջազգային գործընթացների ֆոնի վրա:

«2008 -ին  Վրաստանում եւ 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները դարձան յուրատեսակ  հարձակում ինտեգրված ռուսական քաղաքակրթության վրա», - ասաց նա: Մուրադովը շեշտեց, որ Ղրիմում հանրաքվեն անցկացվել է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:

«Չնայած արեւմտյան երկրների ներկայացուցիչները Ղրիմում քաղաքական իրադարձությունները ոչ միանշանակ են մեկնաբանում, որպես «օկուպացիա» ներկայացնելով եւ որպես փաստարկ ներկայացնելով տարածքային ամբողջականության սկզբունքը, միջազգային իրավունքի նորմերի համաձայն` ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իրականացվում է հենց այդ ժողովրդի իրավունքների ոտնահարման ուղղակի սպառնալիքին զուգընթաց:

Ուկրաինայում իշխանության եկած հանցավոր խումբը ուղղակի սպառնալիք էր ներկայացնում Ղրիմի բնակիչների համար: Սա նշանակում է, որ հանրաքվեն եւ Ռուսաստանի հետ Ղրիմի  հետագա վերամիավորումը քաղաքական-իրավական հիմք ունեին», - նշեց Ղրիմի փոխվարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ