News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հնարավոր է, որպես մեղադրող մասնակցի Մարտի 1-ի գործով սահմանդրական կարգը տապալելու գործով դատավարությանը:

«Ամեն բան հնարավոր է»,-խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե քրեական գործը բացահայտված է՝ Դավթյանը դժվարացավ նման հստակ գնահատական տալ եւ նշեց, որ կան իրավական ընթացակարգեր, որոնք պետք է իրականացվեն:

Արձագանքելով Քոչարյանի պաշտպանական խմբի այն դժգոհություններին, որ քրեական գործին ծանոթանալու համար իրենց պատշաճ ժամանակ հատկացված չէ, Գլխավոր դատախազն ասաց, որ իրենք, տրամադրելով 50 օրացույցային օր, հաշվի են առել փաստաբանների փորձառությունը:

«Այստեղ իրավական առումով գերխնդիրը ոչ թե տեխնիկապես ամեն պաշտպան քանի էջ կարող է կարդալ, այլ որքանով հնարավոր կլինի ապահովել կոնկրետ մեղադրյալի իրավական պաշտպանությունը», - ասաց նա։

Գլխավոր դատախազն անդրադարձավ նաեւ  Քոչարյանի խափանման միջոցի գործով

նիստերին անձամբ մեղադրանքը ներկայացնելուն։

 Դիտարկմանը, թե նախկինում չի եղել դեպք, որ ինչ–որ գործով անձամբ գլխավոր դատախազը ներկայացնի մեղադրանք, Դավթյանը արձագանքեց. «Նախկինում հիշու՞մ եք որ Հայաստանի հանրապետության նախագահ քրեական հետապնդման ենթարկված լինի»։

 Դատավարությանը մասնակցելու մյուս փաստարկն՝ ըստ գլխավոր դատախազի այն էր, որ այդ գործով իրավական լուրջ վեճ էր ծավալվում եւ այդ իրավական վեճի քննարկմանն իր մասնակցությունն անհրաժեշտ էր։

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ