News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի որոշումը՝ Իսրայելի տարածք համարել Գոլանի բարձունքները՝ կապված է ԱՄՆ գալիք ընտրությունների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ՂՀ մշտական ներկայացուցիչ  Գեորգի Մուրադովը։

Նրա խոսքով՝ անգամ ԱՄՆ մերձավորագույն դաշնակիցներն են հրաժարվում ճանաչել Վաշինգտոնի նման որոշման ճշմարտացիությունն ու արդարությունը։ «Անշուշտ, սա ապօրինի ակտ է ԱՄՆ-ի կողմից։ Դա հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին։ Ինչպես հայտնի է, այդ բանաձեւերը կապված են խաղաղության աջակցման հարցերի հետ։ Այդ որոշումները խախտել չի թույլատրվում ոչ մեկին։ Բայց Միացյալ Նահանգները կարծում է, որ կարող է այդպես վարվել։ Իրականում դա կարող է հանգեցնել լոկ միջազգային իրադրության բարդացման, այդ թվում Մերձավոր Արեւելքում։ Ամերիկացիներն իրենց ողջ միջազգային հանրությունից բարձր են դասում»,- նշել է ռուս պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը հիմա գտնվում է ծանր իրավիճակում՝ կապված իր դեմ հերթական հետաքննության հետ։ «ԱՄՆ նախագահը պատրաստվում է ընտրությունների եւ փաստորեն փորձում է ստանալ ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը»,- ամփոփել է Գեորգի Մուրադովը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին Գոլանի բարձունքները ճանաչել է Իսրայելի մի մաս, ինչի մասին հայտարարվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նույն օրը Թրամփը ստորագրել է համապատասխան հրամանագիր։

Գոլանի բարձունքների մեծ մասը, որոնք միջազգայնորեն ճանաչված են Սիրիայի տարածք, Իսրայելը զավթել է 1967-ին։ Օրերս Իսրայելը օդային հարձակման է ենթարկել Հալեպը, որտեղ հայկական մեշ համայնք կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ