News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների հայտարարությանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն»,- ասել է նախագահն ի պատասխան ՏԱՍՍ-ի՝ զրույցի արդյունքները մեկնաբանելու խնդրանքին։

Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը սկսվել էր տեղական ժամանակով ժամը 11:00-ին՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  ներկայությամբ (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), իսկ հետո շարունակվել առանձնազրույցի ձեւաչափով:

Երեք ժամ անց Ալիեւին եւ Փաշինյանին նորից միացել էին երկու երկրների արտաքին գործերի նախարարները եւ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 3.5 ժամ:

Սա  Ալիեւի եւ Փաշինյանի չորրորդ անձնական հանդիպումն էր: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովների (2018 թվականի սեպտեմբեր եւ դեկտեմբեր՝ համապատասխանաբար), ինչպես նաեւ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ (հունվարի 22):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ