News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Մեզ համար բավարար չէ այն, որ Կոնստանտին Օրբելյանը շարունակում է մնալ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ հանդիպմանը նշեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ազատման դեմ բողոքող աշխատակիցները։ Նրանք վրդովմունք հայտնեցին, որ  Նազենի Ղարբյանն իր պաշտոնավարման ժամանակ իրենց ոչ մի պրեմիերիայի ներկա չի եղել. «Դուք ինչո՞ւ մեր ոչ մի պրեմիերային չեք եղել»,– հարցրեցին նրանք՝ ինչին նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ պարզապես ժամանակ չի ունեցել։ 

Նազենի Ղարիբյանը ընդգծեց՝ Կոնստանտին Օրբելյանը շարունակում է մնալ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ոչ ոք չի ասում՝ պետք է այստեղից դուրս գաս։

Օպերային թատրոնի աշխատակիցները հակադարձեցին, որ ոչ մի գեղարվեստական ղեկավար ներդրումներ չի բերի եկած տնօրենի համար, որին ի պատասխան Նազենի Ղարիբյանն ասաց. «Այդպես լինի, բոլորն էլ եկած են, սա իր հոր տունը չէ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնստանտին Օրբելյանը ազատվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։

«Պարոն Օրբելյանը տնօրենի պաշտոնում նշանակվել է խախտումներով, նախ տիկին Մակունցը, հետո ես այս ընթացում փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել, որովհետեւ, իրոք, կար ճնշում իր կողմից, կար նաեւ օրենքի պահանջը, որը պետք էր կատարել: Եվ ամենակարեւորը՝ մենք հարցում ենք արել եւ պարզել, որ տնօրենն իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնել, բացի ստեղծագործական, մանկավարժական եւ գիտական: Նաեւ պարզել ենք, որ գեղարվեստական ղեկավարը դա ղեկավար պաշտոն է, այսինքն` ստեղծագործական չէ: Թյուրիմացաբար մինչեւ այսօր համարվել է, որ ստեղծագործական է, բայց այդպես չէ»,–նշել է Ղարիբյանը:

Տպել
Ամենաշատ