News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր չէ բանավիճել իր ԱՄՆ-ի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ ընդհանուր սահմանը փակելու մասին վերջինիս սպառնալիքների առնչությամբ: Այդ մասին Մեքսիկայի առաջնորդը հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես հիշատակել եմ այդ մասին երեկ եւ կրկնում եմ, որ մենք կնպաստենք համագործակցությանը, մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի կառավարության հետ, մենք չենք բավավիճի եւ համարում ենք, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միագրացիայի պատճառներին»,-ասել է Լոպես Օբրադորը: Ավելի վաղ Թրամփը խոստացել էր հաջորդ շաբաթ փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե Մեխիկոն չկասեցնի դեպի ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը:

Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների՝ յուրաքանչյուր տարի Կենտրոնական Ամերիկայի աղքատ հանրապետություններից մի քանի հարյուր հազար բնակիչներ փորձում են մուտք գործել ԱՄՆ Մեքսիկայի միջոցով: Այդ ճանապարհին նրանք բախվում են բազմաթիվ սպառնալիքների հետ եւ հաճախակի դառնում հանցավոր խմբերի կամ մարդկանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների զոհը:

2018 թվականի նոյեմբերի վերջում Կենտրոնական Ամերիկայից շուրջ 500 միգրանտներ փորձել են մուտք գործել ԱՄՆ-ի սահմանին գտնվող Տիխուանա քաղաքից: Ամերիկյան ուժայինները կիրառել էին նրանց դեմ արցունքաբեր գազ: Հաջորդ օրը Մեքսիկայի իշխանությունները վտարել էին երկրից այդ միջադեպի շուրջ 100 մասնակիցների եւ ուժեղացրել էին քաղաքում անվտանգության միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ