News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վիեննայում Երեւանի ժամանակով ցերեկը երկուսին կայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ։ Ընդլայնված հանդիպմանը հաջորդեց Փաշինյան-Ալիեւ առանձնազրույցը: Երեք ժամ անց նրանց կրկին միացան նախարարներն ու համանախագահները :  Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին արձագանքը դրական էր․ «հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է նա ։  Իսկ Ալիևը կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը : Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտը հանդիպումը բնութագրել է որպես երկար, հագեցած, արդյունավետ․ «Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,- ասել է նա ։

Խորհրդարանը այսօր արտահերթ նիստ անելու անհաջող փորձ արեց՝ քվորում չկար։ «Իմ քայլի» պատգամավորների մի մեծ խումբ՝ 35 հոգի, մեկնել էր Արցախ։ Իսկ ովքեր մնացել էին, միջանցքներում էին, ոչ դահլիճ էին մտնում, ոչ էլ լրագրողներին բացատրում, թե ինչու են խուսափում քվեարկությունից ։ Մամուլը բոյկոտի նշաններ տեսավ, «Իմ քայլում» տրամադրություն փոխվեց ։ Որոշ ժամանակ անց իշխող թիմից տեղեկացրին, որ պատգամավորների կեսը ճանապարհից ետ է դառնում։ Ի վերջո, նրանք տեղ հասան, քվորում եղավ եւ հաստատվեց օրենսդրական փաթեթը, 93 պատգամավոր, նաեւ ընդդիմադիրներ՝ կողմ քվեարկեցին։ Օրինագիծը, որ դատարկել էր դահլիճը, ուղարկել էր կառավարությունը։ Ըստ կանոնակարգ օրենքի՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա լիազոր մարմինը, այսինքն՝ նախագահը, պետք է 10 օրում դատավորի նոր թեկնածու առաջադրի։ Այս «նորը» կառավարությունն առաջարկել էր դարձնել «նորից»։ Սակայն խորհրդարանի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ջնջել էր «նորից»-ը, թողել նախկին «նորը»։ Եւ ահա նախագիծը  խորհրդարանի օրակարգ էր մտել այն բառով, որ գործադրի սրտով չէր ։ Սակայն ինչու էր այն կամուկացի մեջ գցել Փաշինյանի թիմին։ Իշխանությունն ուզում է սահմանադրական դատարանի դատավոր ընտրել Վահե Գրիգորյանին։ Նրա թեկնածությանը նախորդ խորհրդարանը հավանություն չտվեց։ Եվ հիմա, ըստ օրենքի, պետք է նոր թեկնածու լինի, այսինքն՝ ոչ Վահեն։ Այնուամենայնիվ, նախագիծը հաստատվեց, քանի որ «նոր» բառը, ցանկության դեպքում, կարող է մեկնաբանվել նաեւ «նորից» իմաստով։

Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին դեռ արտահանձնում են, հայկական կողմը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է, սպասում է Պրահայի պատասխանին։ Գլխավոր դատախազը պարզաբանեց, թե ինչու է ձգվում պրոցեսը, եւ դեռ ինչքան կարող է տեւել Գոնսալեսի արտահանձնումը։

Նախորդ խորհրդարանի նիստում, երբ քննարկվում էր դատախազության հաշվետվությունը, ընդդիմադիր Փաշինյանը ելույթ ունեցավ, որի վերնագիրն էր՝ «Քուանշ, պարոն դատախազ»։ Հիմա ինչպես է Արթուր Դավթյանը լեզու գտնում իրեն քուանշած Փաշինյանի հետ։

Կոնստանտին Օրբելյանը, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկու պաշտոն էր զբաղեցնում, այսուհետեւ միայն գեղարվեստական ղեկավար է։ Մշակույթի նախարարի պարտականությունը կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ նա այսօր ազատվել է տնօրենի պաշտոնից: Նախարարությունը հղում է արել օրենքին, որը թույլ չի տալիս միեւնույն անձին նույն հիմնարկում երկու ղեկավար պաշտոն զբաղեցնել։ Իսկ ըստ Օրբելյանի, պատճառը Նազենի Ղարիբյանի ցանկությունն է, «Գուցե՝ ես նրան դուր չեմ գալիս»,- ասել է նա  ։ Նազենի Ղարիբյանը հանդիպեց նաեւ Օպերային թատրոնի աշխատակազմի հետ՝ բացատրելու, թե ինչու է պաշտոնանկ արել Օրբելյանին։ Բայց համոզիչ չեղավ։

Դոլարի փոխարժեքը աճում է, այսօր կազմել է 486 դրամ: Եվրոն 545 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 634, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 52 դրամ:

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռներում եւ նախալեռներում ձյուն, հովիտներում՝ անձրեւ: Երեւանում շաբաթ եւ կիրակի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ընդ որում՝ մարտի 30-ին՝ տեղ-տեղ ձյուն:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ