News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ անցումային արդարադատության հարցով կզբաղվի Ազգային ժողովը, ոչ թե կառավարությունը։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավստրիայում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե երբ է մեկնարկելու անցումային արդարադատությունը։

«Հույս ունեմ, որ ԱԺ խմբակցությունները համատեղ կաշխատեն, որպեսզի անցումային արդարադատության մի ընդունելի մեխանիզմ գտնվի»,- ասաց նա։

Փաշինյանը նաեւ նշեց, որ այժմ աշխատանք է տարվում առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագրավման մեխանիզմը ներդնելու ուղղությամբ, որը, ասաց, «ՄԻԵԴ-ի կողմից ճանաչված է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող մեխանիզմ, եւ Հայաստանի պարտավորությունն է Մանիվալ միջազգային կազմակերպության առաջ դեռ 2015 թվականից»։

Նա ընդգծեց, որ ինքը եւս կողմ է արագ լուծումների․ «Ես ինքս էլ կուզեմ շատ արագ լուծումներ տալ, բայց դրանք շատ լուրջ եւ բովանդակային հարցեր են, որ մենք պետք զգուշորեն եւ ամբողջական քննարկենք, որպեսզի հանկարծ չստացվի այնպես, որ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ հետեւողականորեն գնալու են առաջ, որպեսզի արդարությունը լիարժեք եւ ամբողջական վերականգնվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ