News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ ARARAT Craft & Twist մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 15 բարմեններ` ներկայացնելով հատուկ մրցույթի համար ստեղծված կոկտեյլները:

ARARAT Craft & Twist 2019-ի հաղթող է ճանաչվել Ստեփան Աբրահամյանն իր Le Cook-Tail կոկտեյլով, երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Դավիթ Հովհաննիսյանն ու Գոռ Ղազարյանը ARARATOUR եւ Coupage N5 կոկտեյլներով համապատասխանաբար:

ARARAT Craft & Twist-ը նախաձեռնություն է, որը միտված է նոր բովանդակություն հաղորդել բարա-կոկտեյլային մշակույթին, ինչպես նաեւ ներկայացնել լեգենդար կոնյակի մատուցման  նոր ձեւերը:

«Կոկտեյլային մշակույթը մեծ վերելք է ապրում ամբողջ աշխարհում, ավելին` սա մի տարածք է, որտեղ աշխարհի առաջատար ալկոհոլային բրենդները մրցում են առավել ստեղծագործական, նորարարական ու անսպասելի լուծումներով, ուստի այս տարածքում ներկայանալը ARARAT-ի համար բնական էր: Այսօր աշխարհի արդեն 10 երկրների լավագույն բարերում կարող եք հանդպիել ARARAT-ի հիմքով պատրաստված կոկտեյլների», - նշում է ARARAT ապրանքանիշի արտահանման մենեջեր Վարդգես Հովեյանը:   

«Ինչպես եւ ցանկացած այլ ստեղծագործական ոլորտում, նման մրցույթները բարմենային կյանքում շատ կարեւոր են, քան որ այստեղ գնահատվում է թե՛ բարմենի մասնագիտական հմտությունները, թե՛ ստեղծագործական միտքը: Այսօր եւ՛ ես, եւ՛ ժյուրիի մյուս անդամները շատ տպավորված էինք: Վստահ եմ, որ մրցույթի արդյունքում ծնված մտքերն իրենց տեղը կգտնեն կոկտեյլային քարտեզում, եւ, ինչու ոչ, արժանապատիվ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցույթներին», - ընդծում է Տիգրան Ավետիսյանը, ARARAT Craft & Twist մրցույթի ժյուրիի նախագահ, Բարմենների հայկական ասոցիացիայի ղեկավար:

Մրցույթին, որի մեկնարկը տրվել է ս.թ փետրվարի 6-ին՝ Բարմենների միջազգային օրը, կարող էր մասնացել յուրաքանչյուր բարմեն՝ հանձնելով համապատասխան թեստ: Ընդ որում յուրաքանչյուր հավակնորդ կարող էր իր ուժերն փորձել թե՛ որպես մասնակից, թե՛ որպես դիտորդ: Ըստ մրցույթի պայմանների մասնակիցը պետք է ստեղծեր նոր կոկտեյլ եւ ներկայացներ այն որպես ձեւա-բովանդակային ամբողջականություն:

Առաջին տեղի համար սահմանված մրցանակն է ուղեւորություն դեպի Գերմանիա ոլորտի առաջատար միջոցառումներից մեկին՝ Bar Convent Berlin-ին մասնակցելու համար, երկրորդ տեղի մրցանակն է ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, իսկ երրորդ տեղինը՝ ARARAT Vintage Collection հավաքածուն, որը ներառում է Հայաստան եւ Երեւան կոնյակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ