News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի մասին, սակայն առանցքային քաղաքներում ընդդիմության հաջողությունը զգալի վնաս է հասցրել  «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գերիշխանությանը: Ոչ պաշտոնական արդյունքներով՝ իշխող կուսակցությունը կորցրել է Անկարան, իսկ Թուրքիայի ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունն առաջին տեղում է Ստամբուլում, հայտնում է AP-ն:

Մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունները դիտարկվում էին որպես Էրդողանին աջակցության փորձարկում, քանի որ 81 մլն բնակչությամբ երկիրը բախվում է երկնիշ ինֆլյացիայով վիթխարի տնտեսական անկման, սննդամթերքի գնաճի եւ գործազրկության բարձր մակարդակի հետ:

Ձայների հաշվարկը դեռեւս շարունակվում է՝ Թուրքիայի խոշորագույն քաղաք եւ առեւտրային կենտրոն Ստամբուլում արդյունքների տագնապալի սպասմամբ: Երկու թեկնածուներն էլ՝ աշխարհիկ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից Էքրեմ Իմամօղլուն եւ իշխող կուսակցությունից երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են հաղթելու մասին:

Ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գուվենն ասել է, որ ձայների հաշվարկը դեռեւս չի ավարտվել եւ առարկությունների վրա ուշադրություն են դարձնում: Նրա խոսքով՝ Իմամօղլուն մոտ ժամը 07:00-ի դրությամբ ձայների հաշվարկով առաջինն էր:

Անկարայի քաղաքապետի պաշտոնի մրցապայքարում հաղթած հիմնական ընդդիմադիր կուսակցությունը նշանավորում է խորհրդանշական տեղաշարժ: Մայրաքաղաքը պահում էր Էրդողանի եւ նրա նախորդի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը 25 տարի իսլամի կողմնորոշվածություն ունի:

Ոչ պաշտոնական արդյունքները, որոնց մասին հայտնում է «Անադոլուն», ցույց են տվել, որ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մանսուր Յավասը Անկարայում առաջին տեղն է զբաղեցրել: Ընդ որում՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ինչպես նախկինում, տիրապետում է Անկարայի 25 շրջաներից մեծ մասում:

Կառավարությունը Յավասի ու նրա կուսակցության դեմ թշնամական արշավ է անցկացրել՝ նրան մեղադրելով կեղծման եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ:

ՏԻՄ ընտրություններին իրավունք ունեին մասնակցելու 57 միլիոնից ավելի ընտրողներ: Մեծ քաղաքներում ընտրողները քվեարկում են 4 քվեաթերթիկով՝ մայրաքաղաքի քաղաքապետ, շրջանի եւ համայնքային ժողովի ու շրջանային վարչակազմի ղեկավար  ընտրելու համար:

Չնայած անհաջողությանը, Էրդողանի իշխող կուսակցությունը եւ դաշնակից ազգայնական կուսակցությունը աբողջ Թուրքիայում ստացել են ձայների կեսից ավելին:

Անկարայում կուսակցության շտաբի պատշգամբից ելույթ ունենալով՝ Էրդողանը հայտարարել է, որ ԱԶ կուսակցությունը եւ նրա դաշնակիցները հաղթել են: Նա նշել է, որ կուսակցությունը կաշխատի, որ հասկանա իրավիճակն ու ուղղի այնտեղ, որտեղ պարտություն է կրել:

Եվրոպական խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Էնդրյու Դոուսոնը հայտարարել է, որ իրենք «լիովին համոզված չեն, որ ներկայումս Թուրքիայում գոյություն ունի ազատ եւ արդարացի ընտրական միջավայր, որն անհրաժեշտ է եվոպական արժեքներին ու սկզբունքներին համապատասխանող իրապես ժողովրդավարական ընտրությունների համար»: Նա շնորհակալություն է հայտնել թուրք հանրությանը բարձր՝ 84 տոկոս մասնակցության համար եւ սա անվանել է «առողջ ժողովրդավարական հետաքրքրության ու իրազեկվածության նշան»:

Գերազանցապես քրդերով բնակեցված նահանգներում քրդամետ կուսակցությունը հաղթել է քաղաքապետի 7 պաշտոնում, բայց ԱԶԿ-ին պարտվել է շրջաններում՝ այդ թվում կորցնելով Սիրնաք հարավարեւելյան նահանգը:

Թուրքիայի կառավարությունը 2016 թվականից 95 ընտրված ՏԻՄ, նահանգային կամ շրջանային քաղաքապետերին իշխանությունների ներկայացուցիչներով էր փոխարինել քուրդ գրոհայինների հետ ենթադրյալ կապերի պատճառով Ժողովրդադեմոկրատական կուսակցության դեմ բռնաճնշումների շրջանակում:

ԺԴԿ-ն երդվել էր դրանք վերադարձնել: Արդյունքում նրան հաջողվել է վերցնել քրդերի խորհրդանշական մայրաքաղաք Դիարբեքիրի քաղաքապետի պաշտոնը: Կառավարական պաշտոնյաները նախկինում սպառնում էին, որ արդյունքները չեն ճանաչի, եթե հաղթեն «ահաբեկչական» կապերով ԺԴԿ թեկնածուները:

Եվրոպական խորհուրդը ընդունել է անվտանգության վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունը, բայց հայտարարել է, որ Անկարայի ահաբեկչության սահմանումը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Դոուսոնը թուրքական կառավարությանը կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքները. «Մենք չենք ընդունում այն պնդումները, որ ԺԴԿ-ից յուրաքանչյուր քաղաքապետ ահաբեկիչ է կամ կարող է այդպիսին լինել, կամ ահաբեկչության հետ կապեր ունի»:

Աշխարհիկ ընդդիմությունը զգալի հաջողությունների է հասել նաեւ Միջերկրական ծովի նահանգներում, այդ թվում՝ ազգայնականներից «խլել» է Ադանան եւ իշխող կուսակցությունից՝ հանգստավայրային քաղաք Անթալիան: Նա պահպանել է վերահսկողությունը նաեւ Իզմիրում, որը մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաքն է: Եթե Ստամբուլում հաղթի Իմամօղլուն, ընդդիմությունը կղեկավարի 3 ամենախիտ բնակեցված քաղաքներում:

Քրդամետ կուսակցության ռազմավարական որոշումը՝ խոշոր քաղաքներում կրիտիկական մրցավազք անցկացնելու մասին, հնարավոր է, նպաստել է ԺՀԿ ձայների աճին:

Թուրքիան կունենա նաեւ առաջին կոմունիստ քաղաքապետը Թունջելի արեւելյան նահանգում:

Քաղաքական կուսակցությունները կարող են արդյունքները բողոքարկել 3 օրվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ