News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը: Ձայների մեծամասնությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արա Շիրինյանը:

Արա Շիրինյանը ստացել է 3, Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, Տիգրան Հակոբյանը 1 ձայն:

Նշենք, որ Արա Շիրինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Հիշեցնենք, որ մրցույթի անցկացման համար ձեւավորված հանձնաժողովին (Որոշում՝ 24 հուլիսի 2018 թվական, N64-Ա) մասնակցության հայտ են ներկայացրել թվով 23 թեկնածուներ՝ Լեւոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդկես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գեւորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը եւ Վլադիմիր Հայրապետյանը:

Արա Շիրինյանի կենսագրությունը

Ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երեւանում:

Սովորել է Երեւանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:

1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր:

1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:

Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:

1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է:

2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ