Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների եւ ազատամարտիկների հետ: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր: