News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը երկրի իշխանություններին մերկացրել է վետերանների թվի նենգափոխման մեջ:

Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով երկրի նախագահ Ալիեւի հրամանը պատերազմի 80 հազար վետերանների նպաստների բարձրացման մասին, Ջաֆարովը հայտարարել է, որ իր հաշվարկներով՝ Ադրբեջանում չեն կարող լինել այդքան թվով վետերաններ: «Քանի որ 80 հազարը 8 դիվիզիա է (խորհրդային բանակի հաստիքային ցուցակով), բայց ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանն այդպիսի խոշոր բանակ չի ունեցել»,- նշել է ռազմական փորձագետը: Ջաֆարովը քննադատել է նաեւ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության աշխատանքը՝ նշելով, որ մի շարք հրապարակված նյութերում եղել են Ադրբեջանում զորամասերի աերոլուսանկարներ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբից Ադրբեջանում պատերազմի վետերանները ամսական կստանան նախագահական թոշակ: Այս թոշակների սահմանումը նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով: Այդ կարգադրությունների համաձայն՝  պատերազմի վետերաններին  կոմունալ, տրանսպորտային եւ այլ ծառայությունների (55 մանաթ), ինչպես նաեւ աշխատանքային կենսաթոշակի ապահովագրական մասի ավելացման (11 մանաթ) փոխարեն մարտական բանակի կազմում ծառայածներին կտրամադրվի Ադրբեջանի նախագահի նշանակած կենսաթոշակը՝ 80 մանաթի չափով: Այդ կենսաթոշակը կստանան պատերազմի 80 հազար վետերաններ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ